ՀՏՀ
Հաճախ տրվող հարցեր
Ընդհանուր հարցեր, որոնք վերաբերում են բոլոր արշավներին՝ անկախ նրանից, թե դրանք սարերում են, ձորերում, թե գիշերակացով։
Նախ կարդացեք արշավի մանրամասները
Ամեն արշավի էջում նշված են բարդությունը, հավաքի վայրն ու ժամը, և ինչ է անհրաժեշտ վերցնել։ Այս էջում ընդհանուր, բոլոր արշավներին վերաբերող հարցեր են։
Կոնկրետ արշավի մասին հարց ունե՞ք
Յուրաքանչյուր հայտարարության մեջ ակումբը նշում է կոորդինատորի հեռախոսահամարը։ Ամրագրելուց առաջ հարցերն ուղղեք կազմակերպող ակումբին։
Հիմնականում՝ հարմարավետ, եղանակին համապատասխան հագուստ և կոշիկ, բավարար քանակի ջուր, թեթև սնունդ, արևապաշտպան քսուք և գլխարկ։ Գիշերակացով արշավների համար լրացուցիչ սարքավորումը (վրան, քնապարկ) նշվում է կոնկրետ արշավի էջում։